Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները վստահ են սկսել Եվրոպայի պատանիների առաջնությունը

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող 2023թ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում արդեն կայացել է երկու տուր։

 

Հայաստանի 36 պատվիրակներից մրցաշարը հաջող են սկսել տղաներից Հայկ Մաթևոսյանը (Մ-8), Տիգրան Հարությունյանը (Մ-12), Բենիկ Աղասարովը, Նարեկ Ղազարյանը (երկուսն էլ Մ-14), Էրիկ Գասպարյանը (Մ-16), Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը (Մ-18), աղջիկներից՝ Նարե Իսախանյանը (Մ-10): Նրանք 2 տուրից հետո վաստակել են 2-ական միավոր և ընթանում են առաջատարների խմբում: Մեր մնացած մասնակիցներն կորուստներ են կրել և արդեն գտնվում են հետապնդողների շարքերում:

 

Մրցաշարն անցկացվում է 6 տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով: Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 14-ին: