Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ինձ հայտնի է, թե ռուսները քանի մլն դոլարով են Լաչինի միջանցքը հանձնել Ադրբեջանին․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

«Եթե Արցախի նախագահի ընտրություններն անցնեն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է պլանավորել Երևանում, այնտեղ մարդիկ կան, որոնց կյանքի և ֆիզիկական անվտանգության նկատմամբ մեծագույն սպառնալիք կառաջանա։ Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը չեն խորշի այդ մարդկանց Ադրբեջանին հանձնելուց։ Արցախի գլխին լուրջ վտանգներ են կանգնած, և չափազանց կարևոր անհատների մասին Երևանում մենք պետք է հոգանք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի առաջիկա ընտրություններին։

Ա․Բաբաջանյանը հույս հայտնեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայան ու նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը նույնպես կառաջադրվեն, և նախագահ կընտրվի նրանցից մեկը՝ տապալելով Ռուսաստանի և Հայաստանի ընդդիմության պլանը։

Ա․Բաբաջանյանը նաև ասաց, որ գիտի, թե ռուսները Ադրբեջանից քանի մլն դոլար են վերցրել ու համաձայնել փակել Լաչինի միջանցքը։ Նա հավելեց, որ գիտի, թե Արցախի այն ժամանակվա պաշտոնյաները «Տեղ գյուղի ճանապարհը քանի մլն դոլարի դիմաց փոխեցին Կոռնիձորի ճանապարհով»։ Նա հրաժարվեց ասել, թե խոսքը ինչ գումարների մասին է։

«Եվ այդ բոլորը մի նպատակ ունեին՝ Արցախում հասնել իրենց ցանկալի փոփոխության, և այդ փոփոխությունները տեղափոխել Հայաստան։ Իսկ այդ գումարից բաժին է հասել նաև ԼՂ իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք այսօր իշխանության մաս չեն։ Գնացեք Անվտանգության խորհուրդ, ղեկավարից սկսած՝ պարզ կլինի։ Տեսեք նրա կառուցած տունը Գյուլբեկյան փողոցի վրա։ Վիտալի Բալասանյանը։ Կուտուզով 40»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։