A
A
Տիգրան Բարսեղյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային թիմի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին: Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը:
Ավելի վաղ, Հայաստանի Մ-21 հավաքականին էր միացել Սերգեյ Մուրադյանը: Այդպիսով, հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստով: