A
A
Վիլֆրեդո Լեոնը վոլեյբոլի խաղին կրկնել է համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի վոլեյբոլի հավաքականի խաղարկող Վիլֆրեդո Լեոնը Եվրոպայի առաջնության խմբային փուլի Դանիայի հետ հանդիպմանը (3:0) գնդակը սպասարկել է 138 կմ/ժ արագությամբ, որով սահմանել է մրցաշարի նոր ռեկորդ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Նիդեռլանդների հավաքականի վոլեյբոլիստ Նիմիր Աբդելազիզին՝ 137 կմ/ժամ։
«Ինձ թվում է, որ մատուցումը կարող էր հասնել 130 կմ/ժ-ի, բայց ես չէի կարծում, որ 138 կմ/ժ է: Ես ուրախ եմ, բայց ինձ թվում է, որ այստեղի ռադարները մի փոքր գերագնահատում են արագությունը», - խաղից հետո ասել է լեհաստանցի վոլեյբոլիստը:
Այդպիսվո, Վիլֆրեդո Լեոնը կրկնել է իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը, որը նա սահմանել էր 2020 թվականի հոկտեմբերին, Իտալիայի առաջնության «Պերուջա» - «Տրենտինո» խաղում (3:1):