Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+tenis
A A
Սպորտ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իր համաշխարհային նոր ռեկորդը

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» մրցումներում 47-րդ անգամ կիսաեզրափակիչ դուրս գալու փաստը, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է։ Սերբ թենիսիստը ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հաղթել է Թեյլոր Ֆրիցին՝ 6:1, 6:4, 6:4:

 

«Իհարկե, այս մարզաձևն ինձ շատ բան է տվել: Ես ծնվել եմ Սերբիայում, որտեղ 90-ականներին պատերազմ էր թեժ, մանկության տարիներին շատ դժվարություններ կային, ընտանիքիս հետ ստիպված էի շատ դիմանալ, որպեսզի կարողանայի ճանապարհորդել և խաղալ ամբողջ աշխարհում: Ես բախտ ունեցա հանդիպելու շատ փորձառու մարդկանց հետ, ովքեր տեսան իմ տաղանդը: Առանց նրանց ես այստեղ չէի լինի։ Ծնողներս այստեղ են, և առանց նրանց սիրո և անհավատալի զոհաբերությունների ես այստեղ չէի լինի: Սա երկար պատասխան է, թե ինչ եմ մտածում, երբ լսում եմ այդ թվերը», - ասել է Նովակ Ջոկովիչը խաղից հետո:

 

Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը կմրցի ամերիկացի Բեն Շելթոնի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել իր հայրենակից Ֆրենսիս Տիաֆոյին: