Բացել լրահոսը Փակել լրահոսը
375160154_680623277446849_5019996878969837701_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

ԱԽ քարտուղարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար։

Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին։