A
A
Թուրքիայի հավաքականի 8 ֆուտբոլիստ չի մասնակցել Հայաստանի խաղից առաջ անդրանիկ մարզմանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակից Թուրքիայի ընտրանին սեպտեմբերի 8-ին կայանալիք խաղին պատրաստվելու համար երեկ անցկացրել է երկու մարզում:
Ինչպես տեղեկացնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան, օրվա հիմնական պարապմունքին չեն մասնակցել 8 ֆուտբոլիստ: Նրանցից չորսը վերականգնողական մարզումներ են անցկացրել մարզասարքերի վրա, իսկ երկուսը պարապել են անհատական ծրագրով: Հավաքականի ավագ Հական Չալհանօղլուն, որը Հենրիխ Մխիթարյանի հետ խաղում է Միլանի «Ինտերում», և Օրկուն Քյոքչուն, այսօր երեկոյան պետք է միանան թիմին:
Թուրքիայի ընտրանին այսօր երեկոյան կանցկացնի բաց մարզում իր բազայում, իսկ վաղը կմեկնի Էսքիշեհիր քաղաք, որի նորակառույց մարզադաշտում էլ կայանալու է Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը: