Այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՍաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում այսօր մեկնարկել է աշխարհի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են 117 երկրների 719 մարզիկ-մարզուհի։ Այն նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է։
Հայաստանը հանդես կգա 14 հոգով՝ 9 տղամարդ, 5՝ կանայք։ Մերոնցից առաջինը մրցահարթակ կելնեն սեպտեմբերի 6-ին։ Այդ օրը պայքարը կսկսեն Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ)։
Ահա մեր մյուս մարզիկների ելույթների ժամանակացույցը․
07․09․ Գոռ Սահակյան (67 կգ)
11․09․ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ)
13․09․ Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (երկուսն էլ՝ 96 կգ)
14․09․ Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան (երկուսն էլ՝ 102 կգ)
15․09․ Լիանա Գյուրջյան (81 կգ, B խումբ), Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթև Հակոբյան (երկուսն էլ՝ 87 կգ)
17․09․ Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (երկուսն էլ՝ +109 կգ)