
A
A
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վիրահատվում է
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին վիրահատվում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, այս պահին նրան վիրահատում են ամիսներ առաջ կոտրած ձեռքի հետ կապված խնդիրները վերացնելու համար»,- ասաց Խաչատրյանը։
Ազգային ժողովի նախագահը 2023 թվականի մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, ապա վիրահատության ենթարկվել։