Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց 6 քաշային կարգերում

Սպորտ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը:

16 երկրների ներկայացուցիչներից եզրափակիչ էին մտել Հայաստանի 11, Ղազախստանի 5, Հունաստանի, Չեխիայի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի 1-ական բռնցքամարտիկ:

Մրցաշարի հաղթողներ դարձան Հայաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչները: Մինչեւ 49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը հաղթեց Կորյուն Սողոմոնյան, Դերենիկ Գիժլարյանը (52 կգ)` ուզբեկ Ջասուրբեկ Լատիպովին, Հովհաննես Բաչկովը (56 կգ)` Արամ Ավագյանին, Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ)` Գանի Ժայլաուովին (Ղազախստան): 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանի մրցակից Զդենեկ Գլադեկը (Չեխիա) վնասվածքի պատճառով հրաժարվեց մարտից, իսկ 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը հաղթեց Ալեքսանդր Գանզուլյաին (Ուկրաինա):

Մնացած քաշերում տոն տվեցին Ղազախստանի ներկայացուցիչներ Սերիկ Սապիեւը (69 կգ), Ասկար Աբդուլաեւը (81 կգ), Վասիլի Լավիտը (91 կգ) եւ Իվան Դյաչենկոն (+ 91 կգ):

Հաղթողները պարգեւատրվեցին ոսկե մեդալով, գավաթով, համապատասխան պատվոգրով եւ 5 հազարական դոլարով: