A
A
Գեւորիկ Պողոսյանը 3-րդն է Եվրոպայում
Կազանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների նախավերջին օրը Հայաստանի հավաքականը մեկ մեդալ նվաճեց:
Մինչև 94 կգ քաշայիների պայքարում Գեւորիկ Պողոսյանը երկամարտի 389 (173+216) կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Ավաղ, նա 2 կգ զիջեց Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Անդրեյ Դեմանովին` 391 կգ, մեկ` արծաթե մեդալակիր, մոլդովացի Անատոլի Կիրիկուին` 390 կգ:
105 կգ քաշային կարգում մեր Արթուր Բաբայանը գրավեց ընդամենը 8-րդ տեղը` 380 (170+210) կգ Աշխարհամասի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Խաջիմուրադ Ակաեւը` 425 կգ:
Վաղը մրցասպարեզ կմտնեն +75 կգ քաշային կանայք եւ գերծանր քաշային տղամարդիկ: Հայաստանից հանդես կգա միայն Հռիփսիմե Խուրշուդյանը: