Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմիկ Պետոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
02e926f491d4e7bfa2625f260329532a

Հայաստանի սամբոյի հավաքականը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնության առաջին երոկու օրերին նվաճեց 5 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը եւ 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 3-րդ տեղը գրավեցին պատանիների մրցումներում: Երիտասարդների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը: Ռոզա Խաչատրյանը երրորդն էր աղջիկների 52 կգ քաշայինների մրցումներում:

Բոլորից հաջող հանդես եկավ Ռազմիկ Պետոյանը, որը 52 կգ քաշային պատանիների մրցումներում զբաղեցրեց 2-րդ տեղը` եզրափակիչում զիջելով Ռուսաստանի ներկայացուցչին: