Բացել լրահոսը Փակել լրահոսը
iomfxMycwb
A A
Պաշտոնական

Մարտակերտ քաղաքի բնակիչը հայտնաբերվել է

Oգոստոսի 21-ին Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հաղորդել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին:

Ոստիկանությունն այսօր հայտնեց, որ Մարտակերտի բնակիչը հայտնաբերվել է։

«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։