A
A
«Փյունիկը» լուծարեց պայմանագիրը
Երեւանի «Փյունիկը» երկկողմանի համաձայնության է եկել թիմի սերբ դարպասապահ Ջորջե Պանտիչի հետ եւ լուծարել գործող պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա արդեն մեկնել է Սերբիա:
Նշենք, որ 198 սմ հասակ ունեցող դարպասապահը Հայաստանի առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում, որոնցում բաց է թողել 5 գոլ: Նրան կփոխարինեն երիտասարդ դարպասապահներ Կարեն Իսրայելյանը կամ Արսեն Պետրոսյանը: