Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կկայանան կիսաեզրափակիչ մարտերը

Սպորտ
834c52aedd6bfe328ae2bddb6d21abe3

Երեւանի մարզահամերգային համալիրում ընթացող Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մարտերը։ Դրանց հաղթողները կպայքարեն ոսկե եւ արծաթե մեդալների համար, իսկ պարտվողները կարժանանան բրոնզե պարգեւների:

Մինչեւ 49 կգ քաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանը այս փուլում կհանդիպի վրացահայ Ալեքսան Չեչելյանի հետ: Մյուս մրցամարտում մեր բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը ուժերը կչափի ղազախստանցի Բիրժան Զակիրովի հետ:

Ահա մնացած քաշային կարգերի զույգերը.
52 կգ - Նարեկ Աբգարյան - Ջասուրբեկ Լատիպով (Ուզբեկստան), Դերենիկ Գիժլարյան - Սունիլ (Հնդկաստան):
56 կգ - Արամ Ավագյան - Վարդան Քեշիշյան (Ռուսաստան), Հովհաննես Բաչկով - Անվար Յունուսով (Տաջիկստան)
60 կգ - Նարեկ Տոնականյան - Վլադիմիր Սարուխանյան, Զորիաթբաթար Էնկզորիա (Մոնղոլիա) - Գանի Ժայլաուով (Ղազախստան)
64 կգ - Հրաչյա Ջավախյան - Արմեն Զաքարյան (Ռուսաստան), Արթուր Քիրաջյան - Զդենեկ Գլադեկ (Չեխիա)
69 կգ - Ռաֆիկ Խաչատրյան - Սամվել Մաթեւոսյան, Սերիկ Սապիեւ (Ղազախստան) - Վլադիմիր Մարգարյան
75 կգ - Արթուր Խաչատրյան - Տիգրան Արմենակյան, Ալեքսանդր Գանզուլյա( Ուկրաինա) - Դանաբեկ Սուժանով (Ղազախստան)
81 կգ - Իոանիս Միլիտոպուլոս (Հունաստան ) - Լագո Կիզիրիա (Վրաստան), Աբաս Աթոեւ (Ուզբեկստան) - Ասկար Աբդուլաեւ (Ղազախստան)
91 կգ - Վենեդիկ Ղազարյան (Վրաստան) - Վասիլի Լավիտ (Ղազախստան), Ազատ Դավթյան - Իրաքլի Գվենետաձ (Վրաստան)
+91 կգ - Արմեն Սիմոնյան - Բագրատ Օհանյան, Իվան Դիչկո (Ղազախստան) - Անդրեյ Տոնչուկ (Ուկրաինա)

Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողները կստանա 5000-ական ԱՄՆ դոլար պարգեւ, իսկ նրա մարզիչը` 1000 դոլար: 2-րդ տեղերը գրաված բռնցքամարտիկները կխրախուսվեն 3000-ական, իսկ բրոնզե մեդալակիրները` 1000-ական դոլարով: