Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

16 հազարից միայն հարյուրը

Սպորտ
09bce1bc57a8c7190dcbcf49a6fbf01e

Երեկ Մոսկվայում կայացած Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան «Սպարտակ» - «Պորտո» խաղին ոստիկանները ձերբակալել են դաշտի տերերի մոտ 100 երկրպագուներին:
Այդ մասին հայտարարել է Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Խաուստովը:

Վերջինս նշել է, որ հատուկ ջոկատայինները հիմնականում ձերբակալել են մարզադաշտի տարածքում անսթափ վիճակում գտնվող ֆուտբոլասերներին: Հավելենք, որ հանդիպմանը ընդհանուր առմամբ ներկա են եղել 16 հազար հանդիսականներ:

Հարկ է նշել, որ Մոսկվայի «Սպարտակը» պատասխան խաղում կրկին խոշոր հաշվով պարտություն կրեց` 2:5 (առաջին խաղը` 1:5), եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարեցին նաեւ պորտուգալական «Բրագան», «Բենֆիկան» եւ իսպանական «Վիլյառեալը»:

Առաջինը սեփական հարկի տակ չնայած ոչ-ոքի խաղաց Կիեւի «Դինամոյի» հետ` 0:0, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլի (1:1) մտավ հաջորդ փուլ:

«Բենֆիկան» հյուրընկալվելիս խաղաղ դաշն կնքեց հոլանդական ՊՍՎ-ի հետ` 2:2: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր պորտուգալական ակումբի վստահ հաղթանակով` 4:1:

«Վիլյառեալը» արտագնա խաղում դարձյալ հաղթեց Հոլանդիայի չեմպիոն «Տվենտեին»` այս անգամ բավարավելով 3:1 համեստ արդյունքով (առաջին խաղը` 5:1):