Բացել լրահոսը Փակել լրահոսը
367470726_609240244730682_4518290617002307308_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում

Ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել թիվ 9 և թիվ 11 ՀՓՋ-ներից 1 ական մարտական հաշվարկ և ԵՓՎ ՀՓԱԿ հերթապահ խումբը։
 
Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
 
Դեպքի վայրում այս պահում աշխատում է անտառտնտեսության 15 աշխատակից։ Տեղում հաստատվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Մեկնել է ևս 2 մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։
 
❗️Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
 
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։