Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շները հարձակվել են մարզչի վրա

Սպորտ
c110ce931a5f052a37bddbe5eba16ca1

Սոֆիայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բորիսովը լուրջ վնասվածքներ է ստացել ... թափառող շների կողմից հարձակման ենթարկվելու պատճառով:

Հինգ օր շարունակ անվանի մասնագետը ստիպված բաց էր թողել թիմի պարապմունքները: Երեկ նա ձախ ոտքը վիրակապած, մի կերպ քայլելով ներկայացել է մարզմանը:

Ինչպես լրագրողներին պատմել է Ալեքսեյ Բորիսովը, անցած ուրբաթ օրը երեկոյան տուն վերադառնալիս նրա վրա հարձակվել են երկու թափառող շներ, որոնցից մեկը ցատկել է կրծքի վրա, իսկ մյուսը կծել ձախ ոտքի ծունկը:

«Ես դեռ չեմ որոշվել, արդյոք արժե դիմել դատարան եւ հայց ներկայացնել Սոֆիայի քաղաքապետարանի դեմ, սակայն թափառող շների հետ կապված հարցը հարկավոր է շուտափույթ լուծում ստանա: Պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենար, եթե իմ տեղը երեխա լիներ» - վերջում ասել է տուժած մասնագետը: