A
A
Ուժեղագույն քառյակը հայտնի է
Հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները: Ինչպես եւ սպասվում էր, հաջորդ փուլ մտան գերմանական «Շալկե-04»-ը եւ իսպանական «Ռեալը»:
Գերմանական ակումբը պատասխան խաղում հաղթեց Միլանի «Ինտերին»` 2:1: Այդպիսով, գործող գավաթակիրը 3:7 ընդհանուր հաշվով պարտություն կրեց եւ վայր դրեց իր լիազորությունը:
Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կրկին զիջեց Մադրիդի «Ռեալին»: Այս անգամ իսպանացիները բավարարվեցին մեկ անպատասխան գոլով (առաջինում նրանք խփել էին 4 գոլ):
Այդպիսով, չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Շալկե-04»-ը եւ «Ռեալն» ու «Բարսելոնան»: