Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aph
A A
Սպորտ

Ազատոճային ըմբիշները գերազանցեցին հունահռոմեական ոճի ըմբիշներին. ԱՊՀ առաջնություն

 

Մինսկում ընթացող ԱՊՀ 2-րդ խաղերում Հայաստանի ազատոճային ըմբիշները նվաճել են երեք մեդալ: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 3-րդ տեղի համար գոտեմարդում հաղթել են իրենց մրցակիցներին և դարձել խաղերի բրոնզե մեդալակիրներ։

Այդպիսով, Հայաստանի հավաքականն այս պահին իր ակտիվում ունի 6 մեդալ, որից 5-ը նվաճել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, իսկ մեկը` հրաձիգ։

Խաղերը կտևեն մինչև օգոստոսի 13-ը: Հայաստանից հանդես են գալիս 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ: