A
A
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 10-ին, ժամը 06։40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի պատուհանից:
Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ.) սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի 2-րդ հարկի նախամուտքի ծածկի կառուցատարրերից (մոտ 3 մ բարձրություն):
Փրկարարները կանխել են Ա․ Գ․-ի ինքնասպանության փորձը (նետվելու պահին) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ: