Բացել լրահոսը Փակել լրահոսը
շոգ 2
A A
Պաշտոնական

Ցերեկը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից զգալի բարձր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
 
« ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
 
Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր։
Խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։