Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակման գիծը չունի համարժեք փոխարինողներ

Սպորտ
96e737e413dd148ab0c550785ca1815d

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօրվանից սկսում է նախապատրաստվել 2013 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ապրիլի 13-ին մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները մեկ մարզում կանցկացնեն Ֆուտբոլի Ակադեմիայում, իսկ 14-ին ուժերը կչափեն երկկողմանի խաղում:

Հայաստանի երիտասարդականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը այդ կարճատեւ հավաքին հրավիրել է Հայաստանի ակումբներում հանդես եկող 24 ֆուտբոլիստ: Ուշագրավն այն է, որ նրանցից միայն երեքն են կարգավիճակով հարձակվող, իսկ դա նշանակում է, որ երկկողմանի հանդիպման ժամանակ թիմերից մեկը հանդես կգա մեկ հարձակվողով, բացի այդ մարզիչները չեն կարող փոխարինել նրանց:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը.
Դարպասապահներ` Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան («Փյունիկ»):

Պաշտպաններ` Հովիկ Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան (բոլորն էլ «Բանանց»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):

Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Բենիկ Հովհաննիսյան, Վալտեր Պողոսյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Ալբերտ Հովակիմյան («Իմպուլս»):

Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովիկ Հովհաննիսյան («Փյունիկ»), Խաչիկ Ավետիսյան («Բանանց»):

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը 2013 թ Եվրոպայի առաջնության շրջանակներում իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 7-ին: Այդ օրը մեր թիմը կընդունի Չեռնոգորիայի թիմին: