Բացել լրահոսը Փակել լրահոսը
365460475_237152949280815_7785211384760944444_n
A A
Պաշտոնական

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

 
 
Օգոստոսի 5-ին, ժամը 17:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 19-րդ փողոցում այրվում է խոտի դեզ և կրակը մոտենում է դեպի տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել` 20:20-ին: Այրվել է մոտ 400 հակ պահեստավորած անասնակեր։