Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik 3.08
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց «Կալմարին» և ռեկորդային ցուցանիշով մտավ ԿԼ որակավորման 3-րդ փուլ

Երևանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի «Կալմարին»: Այդպիսով, «Փյունիկը» դարձավ Հայաստանի առաջին թիմը, որը եվրոգավաթային խաղերում տարավ չորս անընդմեջ հաղթանակ: Առաջին փուլում փյունիկցիները վստահ անցել էին էստոնական «Նարվա Տրանսին»՝ 2:0, 3:0, իսկ «Կալմարի» հետ առաջին խաղում հաղթել էին 2:1 հաշվով:

 

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կհանդիպի «Բոդյո Գլիմտ» Նորվեգիա - «Բոհեմիանս» Չեխիա զույգի հաղթողի հետ: Այդ փուլի խաղերը կկայանան օգոստոսի 10-ին և 17-ին: