Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեն Գրիգորյանը արծաթե մեդալ նվաճեց

Սպորտ
f2eb9169030077006404b13e1305630f

Հայաստանի ծանրամարտի հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց Կազանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Կանանց 53 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Էլեն Գրիգորյանը 195 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: Նա նույն արժեքի պարգեւներ նվաճեց նաեւ պոկում (85 կգ) եւ հրում (110 կգ) վարժություններում:

Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց Թուրքիայի ներկայացուցիչ Այլին Դաշդելենը, որը երկամարտում ցույց տվեց 202 կգ արդյունք (90+112): Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց գերմանացի Յուլիա Ռոդեն` 187 կգ (83+104):