Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կենսական նշանակության ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից հումանիտար մուտքի արգելքն ավելի է խորացրել 7-ամսյա շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի զրկանքն ու տառապանքը։

Ամենաանհրաժեշտ և կենսական նշանակության ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության»,- գրել է նա։