A
A
Տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին. պաշտպանը մասնակցել է պանելային քննարկման
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» ազգային երիտասարդական համաժողովի շրջանակում այսօր՝ օգոստոսի 1-ին, մասնակցել է պանելային քննարկման։
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, ՄԻՊ հաստատության առաջնահերթություններին, կառույցի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
«Ցանկացած խնդրի լուծման համար մեկ դերակատարի աշխատանքը բավարար չէ։ Բացի այդ, դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ։ Միշտ չէ, երբ բոլորն ունեն միևնույն տեսակետը։ Սակայն տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին։ Այս համատեքստում առաջնային է աշխատանքին պորֆեսիոնալ մոտեցումն ու համախմբվածությունը»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովին մասնակցում են 18-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, իրավական, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից։ Այն անցկացվում է ինտերակտիվ և ներառական ձևաչափով։