Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+botba
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները կպայքարեն բրոնզե մեդալների համար. ըմբշամարտի Մ17 ԱԱ

 

Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր առաջին մեդալները կվիճարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի մարզիկներից բրոնզե մեդալների համար պայքար կմղեն 48 կգ քաշային Էդգար Պետրոսյանը և 80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը: Առաջինը մեկնարկում 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակիցն: Նրա առաջիկա մրցակիցը դեռ հայտնի չէ:

Էրիկ Տեր-Մաթևոսյանը նախ սփոփիչ մարտում կմրցի ադրբեջանցի Էլմին Ալիևի հետ: Վերջինիս հաղթելու դեպքում նա արդեն 3-րդ տեղի համար մրցամարտում կհանդիպի հույն Էլեֆտերոս Պապասի հետ: