Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգան մեկնարկեց առանց ոչ-ոքիների

Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի վերջին հանդիպումը: Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց Երևանի «Փյունիկին» և կրեց առաջին պարտությունը՝ 0:2: Հյուրերից աչքի ընկան Մալաքյանն ու Հարությունյանը:

Ընդհանուր առմամբ 1-ին տուրի խաղերն անցան հյուրերի առավելությամբ: Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ պարտության է մատնել ԲԿՄԱ-ին՝ 2:1: «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ՝ 3:1: Առաջնության նորեկ «Վեստ Արմենիան» սեփական դաշտում պարտվել է «Շիրակին»՝ 2:4, չնայած սկզբում երկու գոլ է խփել: Միակ թիմը, որը սեփական դաշտում չի ընկրկել մրցակցի առաջ, դա «Նոան» է, որը 1:0 հաշվով հաղթել է Չարենցավանի «Վանին»:

Առաջնության երկրորդ տուրը կմեկնարկի օգոստոսի 4-ին: Կենտրոնական խաղում կհանդիպեն «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան»: Այդ խաղը կկայանա օգոստոսի 7-ին: