A
A
Հայաստանի պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականը վաստակեց 2 ոսկե և 7 արծաթե մեդալ:
Այսօր կայացած եզրափակիչ մարտերում հաղթանակներ տարան 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը: Մեր մնացած 7 բռնցքամարտիկները զիջեցին մրցակիցներին և բավարարվեցին արծաթե մեդալով: Ահա նրանք՝ Արեն Խառատյան (52 կգ քաշային կարգ), Սպարտակ Նահապետյան (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյան (60 կգ), Ալիկ Կճոյան (63 կգ), Արգիշտի Հակոբյան (66 կգ), Ալբերտ Հարությունյան (75 կգ), Հայկ Ղահրամանյան (80 կգ):