Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Այսօր մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի 100-ամյակն է (տեսանյութ)

Այսօր օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Հրանտ Շահինյանի 100-ամյակն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

 

Հրանտ Շահինյանը միակ մարմնամարզիկն է, որը մեկ մրցաշարում նվաճել է 6 ոսկե մեդալ: Դա տեղի է ունեցել 1949 թավականին Բուդապեշտում կայացած երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի մարմնամարզության մրցումներում:

 

1952թ օլիմպիական խաղերում նա նվաճել է 4 մեդալ՝ երկուական ոսկի և արծաթ: Այդ ցուցանիշով Հրանտ Շահինյանը զիջել է միայն իր թիմակից Վիկտոր Չուկարինին: Ի դեպ, երկու մարմնամարզիկներն են այն եզակի մարդկանցից են, որոնք մասնակցել են հայրենական մեծ պատերազմին, վիրավորում ստացել, սակայն հետո շարունակել են զբաղվել սպորտով:

 

Հրանտ Շահինյանին անվանում էին նժույգի արքա, նրա կատարած պտուտաններից մեկը մինչև հիմա կոչվում է իր անունով:

 

2023թ. Հրանտ Շահինյանի 100-ամյակին նվիրված նկարահանվել է նրա կյանքի և գործունեության մասին պատմող ֆիլմ, ինչպես նաև շրջանառության մեջ է դրվել հոբելյանական հուշադրամ։