A
A
Ադրբեջանի կամայականությունը նպատակ ունի կասկածի տակ դնել ԼՂ ժողովրդի կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը. ԱԳ փոխնախարար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Թվիթերի իր էջում գրառում է արել․
«Ադրբեջանի կամայականությունը Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին չանդրադառնալուն զուգահեռ վախեցնելու նպատակ ունի։
Ադրբեջանի կամայականությունը նաև նպատակ ունի կասկածի տակ դնել ԼՂ ժողովրդի նվազագույն իրավունքների ապահովման և միջազգային ներգրավվածության բացակայության դեպքում կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը»,- նշել է նա։