Բացել լրահոսը Փակել լրահոսը
169071122064c634b44892c4.34833102
A A
Հասարակություն

Թուրքիայում մարդատար ավտոբուսն ընկել է կամրջից. 7 մարդ մահացել է, կա մի քանի տասնյակ տուժած

Թուրքիայի Կարս նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կամրջից, ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել, առնվազն 22-ը՝ վիրավորվել, հայտնում է vestikavkaza.ru-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսն ընթացել է Բուրսա-Կարս երթուղով և դուրս գալով երթևեկելի հատվածից, 50 մետր բարձրությունից կամրջից ընկել Կարակուրթ գյուղի մոտ գտնվող ձորը։

Միջադեպի պատճառները պարզվում են, մեկ ծանր վիրավոր ուղևոր հոսպիտալացվել է Էրզրումում։