Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan futbol
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան նոր հովանավոր ունի

Այսօր երկու հանդիպումով կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 2023-24թթ առաջնությունը: Այն այժմ կրում է IDBank Պրեմիեր Լիգա անվանումը:

 

Մեկնարկային խաղում մրցաշարի նորեկ «Վեստ Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Շիրակն»: Այդ խաղը կցուցադրվի Հ1 հեռուստաալիքով:

 

Օրվա երկրորդ խաղում «Նոան» սեփական դաշտում կհանդիպի Չարենցավանի «Վանի» հետ: Անցած մրցաշրջանում թիմերը հանդիպել են 4 անգամ, որոնցից երեքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ մեկն ավարտվել է «Նոայի» հաղթանակով:

 

Նշենք, որ IDBank Պրեմիեր Լիգային մասնակցում են 10 թիմ, որոնցից Հայաստանի չեմպիոն չեն դարձել չորսը՝ «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն և, բնականաբար, «Վեստ Արմենիան»: Առաջնությունը կանցկացվի 4 շրջանով: