
A
A
Հայաստանի 9 պատանի բռնցքամարտիկ պայքարում է Եվրոպայի չեմպիոնության համար
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Պլոեշտի քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանեկան առաջնությունում (15–16 տարեկաններ) այսօր կկայանան կիսաեզրափակիչ մարտերը։
Հայաստանն այս փուլում ունի ինը մասնակից, որոնք իրենց համար արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Նրանք են 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը և 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։
Վաղը հայտարարված է հանգստյան օր, իսկ հուլիսի 30–ին տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը: