
Կոնֆերենցիաների լիգա. Հայաստան – Եվրոպա՝ 1:2
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ֆուտբոլի ակումբներն սեփական դաշտում անցկացրին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները:
Երևանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց հունական «Արիս» թիմին և ոչ-ոքի խաղաց՝ 1:1: Հանդիպման 11-րդ րոպեին Էզաբ առաջ մղեց տանտերերին, իսկ 9 րոպե անց հյուրերի հոնդուրասցի խաղացող Պալման վերականգնեց հավասարությունը: Մնացած ժամանակում գոլ խփելու ռեալ պահեր ունեցավ «Արարատ-Արմենիան», սակայն առաջին խաղակեսի վերջում հարմար դիրքից Յենեի և Կաշտանյերոյի կատարած հարվածներից մեկը ետ մղեց դարպասապահը, մյուսը՝ դարպասաձողը, իսկ երրորդը՝ շեղ ստացվեց: Երկրորդ խաղակեսում գոլային պահեր չեղան:
Երևանի «Ալաշկերտը» Աբովյանում ընդունեց հունգարական «Դեբրեցենին» և պարտվեց 0:1 հաշվով: Հանդիպումն անցավ հավասար պայքարում, կողմերը միմյանց դարպասներինհ կատարեցին 11-ական հարված, սակայն ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը: 50 րոպեին միակ գոլը խփեց Ստեֆան Լոնչարը:
Թիմերի պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 3-ին: