A
A
Ֆուտբոլային խրոնիկա
Այսօր կայացան Հայաստանի 1-ին խմբի առաջնության 2-րդ տուրի հետեւյալ հանդիպումները. «Իմպուլս-2» - «Բանանց-2»` 0:1, «Փյունիկ-3» - «Շիրակ-2»` 0:4: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Իսկ ահա Հայաստանի ֆուտզալի առաջնության 13-րդ տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ.
«Էրեբունի» - «Հրազդան»` 5:0
«Գյումրի» - «Թալգրիգ»` 6:5
ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում տուգանել է բարձրագույն խմբի 6 ակումբներին: Հաշվի առնելով, որ «Միկա», «Բանանց», «Շիրակ», «Գանձասար», «Ուլիս» եւ «Արարատ» թիմերը 3-րդ տուրի հանդիպումների տեսագրությունները չեն ներկայացրել հաջորդ աշխատանքային օրվա մինչև ժամը 12:00-ը, այդ ակումբները ստիպված են ՀՖՖ-ին վճարել 10.000-ական դրամ տուգանք: