Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nakamura
A A
Սպորտ

Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայազգի շախմատիստուհու հետ

Ամերիկացի անվանի շախմատիստ Հիկարու Նակամուրան օրերս ամուսնացել է: Ուշագրավն այն է, որ նրա ընտրյալն ազգությամբ  հայ է՝ հանձինս իրանահայ շախմատիստուհի Ատուսա Պուրքաշյանի:

35-ամյա Հիկարու Նակամուրան այժմ 2-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Նա ԱՄՆ-ի հնգակի չեմպիոն է: 35-ամյա Ատուսա Պուրքաշյանն այդ առումով շատ է զիջում իր ամուսնուն: