A
A
Նիգերի զինվորականները զավթել են իշխանությունը և նախագահին պահում են պալատում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիգերում զինվորականները հայտարարել են, որ տապալել են նախագահ Մուհամեդ Բազումին, հայտնում է Reuters-ը։
«Նիգերացի զինվորականները խոսում են ազգային հեռուստատեսությամբ՝ ասելով, որ նախագահ Բազումը հեռացվել է, սահմանները փակվել են»,- ասվում է հաղորդագրությունում։
Նրանք նաև հայտարարել են համազգային պարետային ժամ և բոլոր հաստատությունների գործունեության կասեցում։