
A
A
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մալթային
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Կայացած հինգերորդ խաղում մեր հավաքականը 93:36 հաշվով վստահ հաղթեց Մալթային:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Վարդանյանն էր, որը վաստակեց 14 միավոր: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը 5-րդ տեղը զբաղեցնելու համար պետք է անպայման առավելության հասնի Ջիբրալթարի հետ վաղը կայանալիք վերջին խաղում: