Բացել լրահոսը Փակել լրահոսը
363449422_589304270058114_665152131084868805_n
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարությունը՝ վրաերթի ենթարկված պարեկի վիճակի մասին

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել։