Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի Մ18 հավաքականը հաղթեց Հունգարիային. Շախմատի Եվրոպայի առաջնություն

Շախմատի Հայաստանի Մ18 հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան թիմային առաջնությունում:

Այսօր կայացած երկրորդ տուրում մեր թիմը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիային: Մերոնցից հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Փիլիպոսյանը, իսկ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Հայաստանի հավաքականը վաստակել է 4 միավոր և Գերմանիայի ու Իսրայելի 2-րդ թիմերի հետ բաժանում է 1-3-րդ տեղը: Վաղը նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստները ուժերը կչափեն Իսրայելի 2-րդ թիմի հետ, որն ընթացիկ խաղում հաղթել է Սլովենիային՝ 2,5:1,5:

Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 14 թիմ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 7 տուրով: