Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները 3-րդն են Եվրոպայի Երիտասարդական Օլիմպիադայում

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոնում» մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային մրցաշարում գրավել է 3-րդ տեղը և դարձել բրոնզե մեդալակիր: Մեր թիմը ետ է մնացել միայն Մեծ Բրիտանիայից ու Իտալիայից:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Աղջիկների մրցումներում Հայաստանից կմասնակցի միայն Մարիետա Բուչախչյանը: Վաղը նա պայքարը կսկսի բազմամարտում: