Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1690304977251
A A
Պաշտոնական

Կազմակերպությունը հետազոտության է ենթարկում նաև բժշկական սարք-սարքավորումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է «Քլին չոյս» դեղագործական ընկերության ներկայացուցիչների հետ։

Ընկերությունն աշխարհի գրեթե բոլոր երկրներում կլինիկական հետազոտություններ ու փորձաքննություններ է անցկացնում և, ինչպես կազմակերպության ներկայացուցիչներն են նշում, շատ են կարևորում համագործակցությունը նաև Հայաստանի հետ։

Այս պահին կազմակերպությունը աշխատում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ, պատրաստվում են փորձագիտական հետազոտություններ սկսել նաև ուռուցքաբանության ոլորտում։ Բացի դեղորայքի փորձաքննությունից, կազմակերպությունը հետազոտության է ենթարկում նաև բժշկական սարք-սարքավորումները։

« Կարևորելով կլինիկական հետազոտությունների ոլորտը դեղորայքի, բժշկական սարքավորումների նորարարություններին արագ հասանելիություն ունենալու գործում՝ մենք պատրաստ ենք ստեղծել բոլոր պայմանները հաջող համագործակցության համար»,- նշել է առողջապահության նախարարը։