Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք 8 մեդալ նվաճեցին ՌԴ առաջնությունում

Սպորտ
84d6befb45f5c1f345072ef9daf90aef

Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում ավարտված 2011 թ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան եւ վաստակեցին ութ մեդալ: Այդ մասին տեղեկացնում է հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Լողորդ Արտակ Դավթյանը (13 տարեկան) հանես եկավ 50 մ ազատ ոճ, 50 մ թիկնալող, 50 մ բրաս, իսկ Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը (երկուսն էլ 15 տարեկան)` 50 մ, 100 մ, 400 մ ազատ ոճ եւ 100 մ բրաս մրցատարածություններում:

Արտակ Դավթյանը իր տարիքային մարզիկների մեջ նվաճեց երկու արծաթե մեդալ:
Մարգարիտա Հովակիմյանը ավելի հաջող հանդես եկավ եւ նվաճեց վեց մեդալ` 1 ոսկե, 3` արծաթե եւ 2` բրոնզե:

Նշենք, որ մեր լողորդուհու ցույց տված արդյունքները նրան հնարավորություն տվեցին հայտ ներկայացնել եւ մասնակցել 2011 թ հուլիսին Բեռլինում կայանալիք Պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնությանը:

Հավելենք, որ մեր երկրի մարզիկների մասնակցությունը այս մրցաշարին հնարավոր եղավ Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի եւ Նիժնի-Նովգորոդի հայ համայնքի ջանքերով ու աջակցությամբ: