Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան Արթուր Թովմասյան
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու Արթուր Թովմասյանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Արցախի ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։

Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին։