Բացել լրահոսը Փակել լրահոսը
2a5c2188-34a0-4b44-83bc-54f20e639674
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Ներուժ 4.0» ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը շարունակվում է  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը:

Այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու է Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:

«Ներուժ 4.0»-ի արդյունքներով գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ աջակցություն՝ միջոցառման շրջանակում ներկայացված գաղափարի իրագործման նպատակով:

Ծրագրին կարող եք դիմել հետևյալ հղումով՝ https://gust.com/.../neruzh-4-0-diaspora-tech-startup...

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. օգոստոսի 3-ը՝ մինչև 18:00-ն:

Մանրամասները՝ www.neruzh.am կայքում: