
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան» ռեկորդներ սահմանեցին
Աջակցիր «Ա1+»-ին
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգային մասնակցող Հայաստանի բոլոր երեք ակումբները հաղթահարեցին որակավորման առաջին փուլի արգելքը:
Նախ Երևանի «Փյունիկը» պատասխան խաղում վստահ հաղթեց էստոնական «Նարվա Տրանսին»՝ 3:0: Ըդնհանուր հաշիվը դարձավ 5:0: Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի շվեդական «Կալմարի» հետ:
Երևանի «Ալաշկերտը» Չեռնոգորիայում պարզապես ջախջախեց «Արսենալ Տիվատին»՝ 6:1: Սա եվրոգավաթներում հայկական ակումբների տոնած ամենախոշոր հաղթանակն է: Որակավորման 2-րդ փուլում ալաշկերտցիները կմրցեն հունգարական «Դեբրեցենի» հետ:
Երևանի «Արարատ-Արմենիան» Ալբանիայում ոչ-ոքի խաղաց տեղի «Էգնատիայի» հետ՝ 4:4: Սա մեր թիմերի ամենագոլառատ խաղն է եվրոգավաթենրում: Ընդհանուր հաշիվը դարձավ 5:5: Հաղթողն որոշվեց 11մ հարվածաշարում, որն ավելի դիպուկ իրացրին մեր ֆուտբոլիստները՝ 4:2: «Արարատ-Արմենիայի» հաջորդ մրցակիցը հունական «Արիս» թիմն է:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում հանդես կգա նաև Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն», որը չեմպիոնների լիգայի 1-ին փուլում 11մ հարվածներով պարտվել էր բոսնիական «Զրինսկուն»: Նրա հաջորդ մրցակիցը Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլն» է, որը գլխավորում է «Կարպատների Մարադոնան»՝ հանրահայտ Գեորգի Հաջին:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 27-ին, իսկ պատասխանները՝ օգոստոսի 3-ին: