A
A
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը պարտվել է Մալթային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբի երկրորդ խաղում 46:62 հաշվով զիջել է Մալթայի հավաքականին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Մեր թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, որը վաստակել է 19 միավոր: Նա նաև 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին, Վրաստանի հավաքականի հետ: